-
07.04.2014|
16:39
Այսպես է կարծում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
-
07.04.2014|
12:54
««Նախախորհրդարանը» հորդորում է անտեսել մեկ բաժակ ջրում փոթորիկ հիշեցնող այս աճպարարությունը և աչքի առաջ ունենալով մեր պետականությանն ու ազգի ֆիզիկական գոյությանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերները` ինքնակազմակերպվել և երկրում ձևավորել պետական կառավարման յուրային համակարգ»,-ասվում է «Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ:
-
07.04.2014|
00:29
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ծաղկաձորում անդրադառնալով իր՝ վարչապետ նշանակվելու մասին խոսակցություններին, ասել է, որ իր համար պատիվ է և հպարտանում է, որ կառավարության գործունեության մեջ դերակատարություն ունի և դասվել է այն թեկնածուների շարքում, ում անունը կարող է շրջանառվել:
-
06.04.2014|
13:56
Ապրիլի 6-ին առավոտից շրջանառվող լուրերի համաձայն Հայաստանի 13-րդ վարչապետը գալու է Ռիգայից: Տարընթերցման տեղիք չտալու համար ասեմ՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Ռիգա՝ ինչ-որ այցով:
-
05.04.2014|
19:12
Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ կապված հետաքրքիր շեշտադրումներ կան ռուսական ԶԼՄ-ներում: Շատ հաճախ է ընդգծվում, որ նախկին վարչապետը համարվում է Հայաստանի ԵՄ ասոցացման ջատագովներից մեկը: ՈՒ անմիջապես հիշեցում, որ մինչ 2013-ի սեպտեմբերի 3-ը Հայաստանը նպատակ ուներ նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ հընթացս նշելով, թե ինչ «օգուտներ» է քաղելու Հայաստանը ՄՄ անդամակցելուց:
-
05.04.2014|
19:07
«Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի ներքաղաքական խնդիրներով»,-«168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը։
-
05.04.2014|
12:26
ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը 4 ուժերի համատեղ գործողությունների արդյունքն է:
-
04.04.2014|
16:44
Այսօր քառյակի փակ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որի մեկնաբանություններից հստակ էր, որ իրենք Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո այլևս ընդհանուր քննարկաման հարց չունեն:
-
04.04.2014|
15:22
Տիգրան Սարգսյանի հրաժարականի «թանաքը դեռ չչորացած», լրատվակայքերում հայտնվել են հրապարակումներ` ապագա վարչապետի գուշակություններով: Նորմալ է: Աթոռն ազատ է, լրագրողները փորձում են կռահել ու իրենց ենթադրությունների պտուղները հրամցնել հասարակությանը: Բայց հրապարակվող հավանական թեկնածուների անունները նորություն չեն և այդ իմաստով այնքան էլ հետաքրքիր չեն: Ավելի հետաքրքրական են կուսակցությունների արձագանքները: Առանձնապես` ոչիշխանականների:
-
04.04.2014|
00:54
Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «սեփական» մարզում փորձում է, ինչպես վարչապետն է ասում, «մեկ կոպեկ ծախսելով բարեգործ դառնալ ու այդ մասին «փիար անել», մինչդեռ իրականում բիզնես գործունեություն է ծավալում: